Մեքսիկայի ջունգլիներում հնագետները մայաների հսկայական դղյակ են հայտնաբերել: Դղյակը հայտնաբերել են Մեքսիկայի տարածքում գտնվող Յուկատան թերակղզու Կուլուբա հնագիտական տարածքում՝55 մետր երկարություն, 15 մետր լայնություն և 6 մետր բարձրություն չափերով:
Ուսումնասիրելով դղյակի շինարարական նյութերը` գիտնականները եկել են եզրակացության, որ դրանք օգտագործվել են երկու պատմական շրջաններում: Դղյակի առաջին քարերը դրվել են մեր թվարկության 600-900 թվականներին: Հետագայում թարմացրել են 850-1050 թվականներին: Դղյակում լավ պահպանվել են աստիճաններն ու նկուղային տարածքները: Հնագետները շարունակում են գտածոյի ուսումնասիրությունը: